Ժամը 22:20-ի սահմաններում «Վրացական երազանքի» կողմնակիցներն Ախալքալաքի կենտրոնում, նախընտրական շտաբի դիմաց հաղթական հրավառություն արեցին:

Որից հետո Վահագն Չախալյանը և կողմնակիցները սկսեցին գոռալ «Հաղթանակ, ուժեղ Ջավախք, ուժեղ Վրաստան»: Ինչպես նաև երգեցին «Գինի լից» երգից հատվածներ:

Այնուհետև մեքենաներին ամրացրին Վրաստանի և «Վրացական երազանք» կուսակցության դրոշը և սկսցեին երթևեկել քաղաքով մեկ: