Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ամերիկացիները որոշելու են, թե առաջիկա չորս տարիներին երկիրը ով է շարունակելու ղեկավարել՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, թե դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը:

Ընտրատեղամասերն ԱՄՆ արևելյան որոշ նահանգներում բացվում են նոյեմբերի 5-ին առավոտյան ժամը 5-ին, և քվեարկությունը կշարունակվի ամբողջ երկրում, ներառյալ Ալյասկայում և Հավայան կղզիներում մինչև երեկոյան ժամերը:

ԱՄՆ-ի հետախուզական և անվտանգության պաշտոնյաները նոյեմբերի 4-ին Ռուսաստանին և Իրանին մեղադրել են կիբերհարձակումների և ապատեղեկատվության արշավներն ընդլայնելու համար՝ նշելով, թե այդպիսով Մոսկվան ու Թեհրանը նպատակ ունեն տարաձայնություն մտցնել ԱՄՆ ընտրողների միջև:

Թեհրանը և Մոսկվան հերքել են, թե որևէ կապ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության տարածման հետ: