Հոկտեմբերի 31-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը քվեարկեց «հանուն ճշմարտության»:
Սամվել Մանուկյանը քվեարկել է ժամը 12.00-ի սահմաններում՝ Ախալքալաքի №18.40.04 ընտրատեղամասում, որը գտնվում է քաղաքի նախկին թիվ 5-րդ դպրոցում: Մանուկյանը եկել էր տիկկնոջ ու երեխաների հետ:
«Մենք մեր ձայնը տվեցինք հանուն ճշմարտության: Հանուն որոշակի հավասարակշռության, որը հնարավոր է մեր կյանքում, մեր տարածաշրջանում՝ հանուն խաղաղության, արժանապատվության, մեր Վրաստանի, այն ամենի համար, ինչի համար մենք պայքարում ենք: Ակտիվությունը նորմալ է, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա», – JNEWS-ի հետ զրույցում ասաց իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը: