Օրվա վերջում ընտրական գործընթացն ակտիվացավ, շատ ընտրատեղամասերում հերթեր գոյացան, բայց կային նաեւ այնպիսի տեղամասեր, որտեղ ընտրողները պասիվ էին:

Դիլիսկա գյուղի №68 ընտրատեղամասում կար 1219 ընտրող: Այստեղ 36 մարդ քվեարկել է շարժական քվեատուփի միջոցով: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել էր 452 ընտրող: Ակումբի դարպասների վրա, որտեղ ընտրատեղամասն է, սոսնձված են Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառները:

Salome

Մեր ժամանելուն պես, այս ընտրատեղամասում տեղի ունեցավ վիճաբանություն՝ դիտորդների եւ հանձնաժողովի անդամների միջեւ: «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման դիտորդը նշեց, որ ընտրողը բացեիբաց է քվեարկել եւ պահանջեց, որ քվեաթերթիկը անվավեր ճանաչվի: Վիճաբանություն տեղի ունեցավ, հանձնաժողովի անդամները չէին ցանկանում անվավեր ճանաչել քվեաթերթիկը, սակայն վերջում դիտորդը հասավ իր ուզածին եւ այդ ընտրողի ձայնն անվավեր ճանաչեցին:

Նույն ընտրատեղամասում, ժամը 18:00-ին, ընտրողների հոսքը ավելացավ, գոյացավ հերթ, որը կարգավորվեց հոսքի վերահսկիչի կողմից: Ընտրատեղամասի մոտակայքում ավելի քան 40 ավտոմեքենա էր կանգնած, եւ ավելի շատ մարդիկ ոչ ընտրող մարդիկ:

Դիլիսկա գյուղի №24 ընտրատեղամասում ընտրողները պասիվ էին: Գյուղապետարանում տեղակայված ընտրատեղամասի մոտ՝ մուտքի սյունի վրա փակցված էր Գրիգոլ Վաշաձեի նախընտրական պաստառը:

Vashadze

Ախալքալաքի №2 ընտրատեղամասում էր գտնվում Սակրելբուլոյի պատգամավոր Կարապետ Պալոյանը՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցչի հավատարմագրով: Նա շփվում էր խցիկներից դուրս եկած բոլոր ընտրողների հետ, շնորհակալություն էր հայտնում նրանց: Ժամը 17:10-ին, խցիկից դուրս եկած մեկ ընտրող բացեց ծալված քվեաթերթիկը եւ հրապարակավ ցույց տվեց պատգամավոր Պալոյանին, ով դրան պատասխանեց, որ նա կատակում է: Ընտրողը կրկին ծալեց քվեաթերթիկը, տեղադրեց այն ծրարի մեջ եւ նետեց այն քվեատուփի մեջ: