Հայաստանում նախընտրական իրավիճակի, լայն ընտրության, մասնակիցների կողմից խախտումների և խոստումների մասին Jnews-ը զրուցել է հայ և բրիտանացի հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանի հետ:
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ, 22 կուսակցություն, 4 դաշինք: Ի՞նչ են ասում նախնական հարցումները, ո՞վ կմտնի խորհրդարան, և ո՞վ կկազմի մեծամասնություն:
– Ինչպես սովորաբար լինում է Հայաստանում, սոցիոլոգիական հարցումները վստահության շատ ցածր մակարդակ ունեն: Դրանց շատ քիչ են վստահում, քանի որ, որպես կանոն, նման հարցումների հետեւում կանգնած է քաղաքական ուժերից՝ շահագրգիռ ուժերից մեկը: Բայց եթե այս հարցումներին հավատանք, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, եթե ընտրություններն այսօր լինեին՝ հավաքում են կամ կհավաքեին նույնքան ձայներ: Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ կհաղթի նա, ով ավելի լավ կկարողանա բանակցել խորհրդարան մտած մյուս կուսակցությունների հետ:
Ինչպե՞ս է ընթանում նախընտրական քարոզարշավը, դիտարկվում է արդյո՞ք վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակաշառք կամ նախընտրական այլ խախտումներ՝ ընտրողների վրա ազդելու նպատակով:
– Ընտրությունների մասնակիցներից և դիտորդներից շատերն ասում են, որ օգտագործվում է վարչական ռեսուրս: Շատերն ասում են, որ ընտրարշավի ընթացքում եղել են խախտումներ, եղել են դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովի կենտրոնը մեկնաբանություն է արել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդումն իբր ընտրությունների պայմանների, ընտրարշավի խախտում է: Այս որոշումը վիճարկվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, և ես գիտեմ, որ գործը հասել է դատարան, ինչ է կատարվել դատարանում, ես չգիտեմ: Բանն այն է, որ բոլորից սպասելիքներն ամենաբացասականն էին: Մարդիկ ակնկալում էին, որ այս ընտրությունների ժամանակ նման լուրջ խախտումներ կլինեն: Ես դեռ չէի ասի, որ կան լուրջ խախտումներ: Բայց, օրինակ, ես կասեի, որ ներկայիս նախընտրական արշավն աննախադեպ է, նույնիսկ Հայաստանի համար, եկեք թողնենք անձնական վիրավորանքներն ու անձնական հարձակումները տարբեր կողմերից:
Ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում նախընտրական շրջանը:
– Դե ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, դրանք այնքան քաղաքականացված են, որ սովորաբար մարդիկ ընտրում են այն ԶԼՄ-ները՝ հիմնականում հեռուստատեսությունը, հեռուստաալիքները, որոնք իրենց ավելի մոտ են: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների համակրանքին, ապա միանգամայն պարզ է, որ դրանք բաժանված են, և այս բաժանումը, ես կասեի, գնում է Նիկոլ Փաշինյանի գծով կամ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Իհարկե, կա մի հեռուստաալիք, որը բացահայտ, սա շատ կարևոր է, սատարում է Ռոբերտ Քոչարյանին: Կան լրատվամիջոցներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին: Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է, թե ինչ է կատարվում բաց դաշտում: Այսինքն, նույնիսկ նախքան որևէ հեռուստաալիք միացնելը, ես արդեն գիտեմ, թե ում կողմն է լինելու այս ալիքը կամ ում համար է այն աշխատում: Սա շատ կարևոր է ընտրությունների ընթացքում, քանի որ հնարավորություն է տալիս որոշ ճշգրտումներ կատարել: Ընդհանուր առմամբ, կա անվստահություն ԶԼՄ-ների նկատմամբ, բայց դրանք այնքան էլ արտահայտված չեն: Նախ, քանի որ սպասելիքները ցածր են: Ինչ վերաբերում է ցանցայինին, իհարկե, ամեն բան այստեղ էլ նույնն է, նախապես հայտնի է, թե ֆեյսբուքյան որ էջը ում է աջակցում, նախապես հայտնի է որ տելեգրամ ալիքը ում է սատարում, և մարդիկ իրենք են ընտրում այդ ֆեյսբուքյան էջերը, այդ տելեգրամ ալիքները, Youtube-ի այն ալիքները, որոնք ավելի շատ են համապատասխանում իրենց տեսակետներին:
Քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի մեջ կա՞ն նորերը: Որքանո՞վ հարուստ է առաջիկա ընտրությունը:
– Մասնակցում է 22 կուսակցություն, բոլորը քիչ թե շատ վստահության արժանի են, իսկ քիչ թե շատ՝ դա արդեն ընտրողի ընտրությունն է: Բայց, իհարկե, նրանց մեջ կան քիչ թե շատ փորձառու, քիչ թե շատ հայտնի: Նույնիսկ կա պարզաամիտ, թարմ՝ «Շարժում 5165»-ը, սա Արարատի բարձրությունն է ծովի մակարդակից: Նրանք միանգամայն պարզամիտ են, բոլորովին նոր, ընդհանրապես առաջին անգամ են մասնակցում են քաղաքական շարժմանը: Մյուսներն ավելի փորձառու են, այո, հասկանալի է, ինչպես Հայ ազգային կոնգրեսը, որը մասնակցել է գրեթե բոլոր ընտրություններին: Դե, ընդհանուր առմամբ, նրանք բոլորն էլ արժանի են վստահության, բոլորը կստանան ինչ-որ ձայներ, սովորաբար ոչ մեծ թվով, բայց հիմա դա բոլորովին այլ խնդիր է: Եվ, իհարկե, կան շատ մարդիկ, որոնց հեղինակությունը լավագույնը չէ, ինչը նշանակում է, որ նրանք ավելի քիչ ձայն կստանան, քան մյուսները:
Ի՞նչ ընտրական խոստումներ են տալիս կուսակցությունները: Ի՞նչ խնդիրներ են բարձրացվում:
– Շատ դժվար է ասել: Բնականաբար, նրանք խոսում են սոցիալական խնդիրների մասին: Բնականաբար, նրանք խոսում են ներքաղաքական խնդիրների մասին: Նրանք դրանց մասին նույնիսկ ավելին են խոսում, քան Ղարաբաղի մասին: Թվում է, թե Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո սա պետք է որ լիներ նախընտրական արշավի, ընտրական վեճերի շատ կարևոր մաս: Սա էլ հենց մասն է հադիսանում, բայց ոչ ամենամեծը, ոչ ամենալուրջը:
Ղարաբաղյան պատերազմն ու դրա արդյունքը ընտրարշավի ընթացքում շահարկման թեմա՞ են հանդիսանում:
– Դուք կարող եք վստահ լինել, որ դրանք կան: Ես չեմ կարող կոնկրետ օրինակներ բերել, բայց դա ոչինչ չի նշանակում: Մի կասկածեք, շահարկումներ կան, և ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ շահարկումներ կան բոլոր կողմերից:
Արդյո՞ք կողմերն առաջարկում են լուծումներ Լեռնային Ղարաբաղի առումով:
– Այսպես թե այնպես, բոլորը խոսում են այն մասին, որ վերջակետը դրված չէ: Բոլորը խոսում են այն մասին, որ ամեն ինչ դեռ կարելի է փոխել, ուղղել և անել: Բայց այնպես, որ կոննկրետ ինչ-որ բան անվանվի… «Ինչպե՞ս» հարցի պատասխանը նախընտրական քարոզարշավում չես գտնի: Դուք կարող եք գտնել «ի՞նչ» հարցի պատասխանը, բայց ոչ «ինչպե՞ս»: Կարծում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչ կարելի է անել: Բայց այլ հարց է, որ այդ գաղափարները միշտ չէ, որ իրագործելի են, քանի որ հակամարտությունն ունի 2 կողմ: Մի կողմը կարող է ենթադրել, բայց լուծումը գալիս է այն ժամանակ, երբ ներգրավված են երկու կողմերը:
Կա՞ արդյոք այլ երկրների ազդեցությունը Հայաստանում ընտրությունների ընթացքի վրա, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը…:
– Կարող եք վստահ լինել, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր շատ ավելի մեծ ցանկություն ունեն ազդելու Հայաստանում ընտրությունների արդյունքի վրա, քան Ռուսաստանը: Դա արտահայտվում է Իլհամ Ալիեւի տարբեր ելույթներում, իր խոսքի մեջ: Բայց դա հասկանալի է, Ռուսաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց է տվել, որ իրականում իր համար մեկ է, թե ում հետ կաշխատի: Նրա հարևանները կարող են իրենք լուծել իրենց ներքին խնդիրները, իսկ Ռուսաստանը կաշխատի հարևանների հետ: Ադրբեջանի համար բացարձակապես պարզ է, որ ընտրություն Նիկոլ Փաշինյանի, որի հետ ավելի հեշտ է աշխատել, և այլ թեկնածուների միջև է, որոնց հետ ավելի դժվար է աշխատել այս կամ այլ իմաստով:
Թեև Ռուսաստանը ավելի շատ հետաքրքրություն է ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Հնարավո՞ր է, որ Փաշինյանը չի հետևում Ռուսաստանի շահերին տարածաշրջանում, կամ Քոչարյանը սերտ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
– Ենթադրենք, որ երկու տարբերակն էլ ճշմարտացի են, և երկու տարբերակն էլ հնարավոր են: Բայց հենց այսպես ընդգծված, սա Ռուսաստանի նոր քաղաքականությունն է: Մենք պետք է ընտելանանք այս նոր ռուսական քաղաքականությանը: Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլորի հետ: Ռուսաստանն այլեւս չի խառնվում ներքին գործերին: Ի դեպ, նա իրականում չի խառնվում նաեւ Վրաստանի ներքին գործերին:
1993 թ. եղել է «Ազատություն» թերթի խմբագրի տեղակալը: 1995-96 թթ. աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում: Համագործակցել է մի շարք պարբերականների հետ Հայաստանում և արտերկրում: Հեղինակել և խմբագրել է 16 գիրք, մի շարք գիտական և լրագրողական հոդվածներ: Եղել է Երևանի Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը: Լոնդոնում աշխատել է «BBC» հեռուստաընկերության ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում: Մինչ 2011թ. Սեւա Նովգորոդցեւի հետ միասին վարել է «Бибисева» հաղորդաշարը: 2003թ. արժանացել է «Hellman/Hammett» լրագրողական մրցանակի, որը տրվում է ամեն տարի՝ ի նշան «քաղաքական հետապնդումներին առերեսվելու արիության»: 2014-15 թթ. աշխատել է «PanArmenian Media Group»-ում, «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2015թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը: 2017-18 թթ. եղել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենը: