Ախալցիխեում Բիձինա Իվանիշվիլիի տարածաշրջանային լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեց նաև հարց այն մասին, թե ինչպես են ընտրվել կուսակցության մեծամասնական թեկնածուները, մասնավորապես «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ Հենզել Մկոյանը:
9-րդ հեռուստաալիքի լրագրող Ռուսուդան Գվարամաձեն Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հարցրեց, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածուի ընտրության չափանիշների մասին, և մասնավորապես, նա հարցրեց, թե ինչպես է, ընտրվել Ախալքալաքի մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը, ով նախկինում ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր, որպես «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ:
Ինչին հաջորդեց Բիձինա Իվանիշվիլիի հետևյալ պատասխանը: «Այս մարդը հայտնի է տարածաշրջանում, նրան սիրում են և հարգում: Նրա համար «Ազգային շարժման» գաղափարախոսությունը ի սկզբանե իր գաղափարախոսությունը չէր: Նա իշխանությունների հետ միասին տանում է ճիշտ դիրքորոշում և ունի ճիշտ ռեակցիա»: