Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» թեկնածուները:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է 17 մեծամասնական ընտրատարածքներում:
Այս պահին ԿԸՀ-ն հաշվել է ընտրատեղամասերի կեսից ավելին և հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեցին մեկ տոկոսանոց շեմը և հայտնվեցին խորհրդարանում, հրաժարվել են մտնել օրենսդիր մարմին: Ութ կուսակցություններ հրաժարվել են իրենց պատգամավորական մանդատներից, այդ կուսակցություններն են՝ «Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի», «Մոքալաքեեբի», «Լեյբորիստական կուսակցություն»: Նրանք նույնպես չեն ճանաչում ընտրությունների երկրորդ փուլը: Այնուամենայնիվ, այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում էին, քանի որ ըստ օրենքի՝ անհնար է հետ վերցնել թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլից: