Վրաստանում 5 770 ուսուցիչ ավագ, առաջատար և մենտոր ուսուցչի կարգավիճակ է ստացել։
Ախալքալաքի շրջանի դպրոցներում ավագ ուսուցչի կարգավիճակ է ստացել 60 մանկավարժ։ Այս տարի այդ կարգավիճակին արժանացել է 35 ուսուցիչ։ Մենտոր ուսուցիչներ շրջանում դեռ չկան։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը կարգավիճակ է շնորհել մանկավարժների կողմից 2017-2018 թվականներին իրականացվող բազմաբնույթ աշխատանքների ամփոփման հիման վրա:
Այս տարի 822 ուսուցիչ քննությունների միջոցով հաստատել են իրենց մասնագիտական և առարկայական իրավասությունը, ինչն էլ բավարար է եղել ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար:
“Ստացված արդյունքների ընթացքում 226 ուսուցիչ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալուց հետո նոյեմբեր ամսին կստանան ավելի բարձր աշխատավարձ”, – այդ մասին հայտարարել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Մանանա Ռատիանին։
Այն ուսուցիչները, ում տարբեր պատճառներով կարգավիճակ չեն շնորհել, հունվարին կստանան։
Ինչպես նաև աշխատանքներ են ընթանում “Ուսուցիչների գործունեության սկզբի, մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի” զարգացման համար։ Հիմնական շեշտադրումը կլինի ուսումնական գործընթացի իրականացման մեթոդիկային։
Գայանե Ակոջյան