Հունիսի 15-ից Վրաստանի հանրային դպրոցների 2-11-րդ դասարանների աշակերտների համար սկսվեց ամառային արձակուրդները: Հանրային դպրոցների աշակերտները կհանգստանան մինչև սեպտեմբերի 15-ը:

Ըստ Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընդունած հրամանի, եթե հունիսի 15-ը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ ժամանակ դասերը կավարտվեն հունիսի 15-ին նախորդող առաջին ուրբաթ օրը: Իսկ եթե սեպտեմբերի 15-ը հանընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ուսումնական պրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Առաջին դարասանցիների համար ուսումնական տարին ավարտվեց մայիսի 27-ին, իսկ շրջանավարտների համար՝ մայիսի 20-ին: Եթե այս ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրերին, ապա առաջին դասարանցիները դասերը կավարտվեն մինչև մայիսի 27-ն ընկած վերջին աշխատանքային օրը: Իսկ ավարտականները մինչև մայիսի 20-ն ընկած վերջին աշխատանքային օրը:

Ձմեռային արձակուրդները Վրաստանում կսկսվեն դեկտեմբերի 30-ին և կավարտվեն հունվարի 15-ը: Գարնանային արձակուրդները՝ մարտի 8-ից մինչև 15-ը: