Հունիսի 20-ից Վրաստանում կմեկնարկի ավարտականների ատեստատների տրամադրումը:
Շրջանավարտը հիմնական կրթության մասին հաստատող փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։
Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան ատեստատները։ Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում գործում է հավելավճար։
Մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։