Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում բաց է սաների աշխատանքների ցուցահանդեսը աշնան թեմայով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 28-ը:
Նոյեմբերի 25-ին Ախալքալաքի հայկական Երիտասարդական կենտրոնում բացվել է ցուցահանդես: 2-3 օրվա ընթացքում բոլորը կարող են ծանոթանալ կենտրոնի աշակերտների աշխատանքներին:
Ցուցադրված են կենտրոնի աշակերտների՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ ձեռագործ աշխատանքներ: Ձմռան նախօրեին կենտրոնը որոշեց աշնանը եւս մեկ հնարավորություն տալ՝ իր ողջ գեղեցկությունն ու գույները ցուցադրելու համար:
Քիստինե Մարաբյան