Վրաստանի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիների համար որոշ հիվանդությունների սքրինինգը անվճար է։

Անվճար բուզննումների շարքում է կրծքի սքրինինգը 40-ից 70 տարեկան անձանց համար։ Այն նախատեսում է մամոգրաֆիակական և մամոլոգիական հետազոտություն։ Անհրաժեշտության դեպքում անվճար կլինի նաև կրծքի ուլտրաձայնային հետազոտությունը։ Կրծքի քաղցկեղի սքրինինգը անվճար իրականացվում է երկու տարին մեկ անգամ։

Առողջապահության նախարարությունը փոփոխություն է կատարել կրծքի քաղցկեղի ծրագրում։ Ըստ այդ փոփոխության, 4-րդ կարգի կրծքի քաղցկեղ ունեցող հիվանդները, այսուհետ «պերջետա» դեղորայքը 80% զեղչով կստանան։ Առողջապահության նախարարության և “Ռոշես” ընկերության համագործակցության շնորհիվ ոչ միայն կրծքի քաղցկեղի I, II և III կարգի, այլ չորրորդ կարգի հիվանդները նույնպես կկարողանան օգտվել դեղորայքներ ստանալու 80% զեղչի համակարգից ամբողջ Վրաստանի տարածքում։

Վրաստանում տարեկան ավելի քան 1500 կրծքագեղձի քաղցկեղի դեպք է գրանցվում: Հիվանդության բուժման դեղորայքների համար, որոնք զգալիորեն փոքրացնում են հիվանդության տարածումը և երկարացնում են կյանքը, տարեկան յուրաքանչյուր հիվանդը ավելի քան 72,000 լարի է ծախսում։ Ծրագիրը սկսվել է 2016 թվականին, և մինչ օրս ծրագրից օգտվել է ավելի քան 400 հիվանդ:

Արգանդի վզիկի հետազոտություններ՝ 25-ից 60 տարեկան ներառյալ անձանց համար։ Այն նախատեսում է pap-թեստ, անհրաժեշտության դեպքում անվճար կիրականացվի կոլկոսկոպիա (արգանդի վզիկի մանրադիտական հետազոտություն), ինչպես նաև եթե հարկավոր լինի անցկացնել կոլպոսկոպիայի ընթացքում վերցված բիովոպիայի նյութի մորֆոլոգիական հետազոտություն, այն նույնպես կիրականացվի անվճար Արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունները իրականացվում են 3 տարին մեկ անգամ։

Շագանակագեղձի հետազոտություն՝ 50-ից 70 տարեկան անձանց համար։ Այն ներառում է արյան մեջ շագանակագեղձի քաղցկեղի հակածին՝ օրգանական ծագում ունեցող բարձրամոլեկուլային նյութերի (PSA) ուսումնասիրությունը։

Այս ծրագրի շրջանակներում պետք է դիմել ընտանեկան բժիշկի կամ համապատասխան մասնագետի։ Շագանակագեղձի հետազոտությունները իրականացվում է տարին մեկ անգամ։

Հաստ աղիքի հետազոտություն՝ 50-ից 70 տարեկան անձանց համար, որն էլ նախատեսում է ներքին արյունահոսության հատուկ ստուգում (FOBT)։ Անվճար է նաև Կոլոնոսկոպիա։ Հաստ աղիքի հետազոտությունը իրականացվում է երկու տարին մեկ անգամ։