Սեպտեմբերի 5-ին, ժամը 10-ին Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում Թբիլիսիից ժամանած բժիշկների խումբը բարեգործական խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ կանցկացնեն Մանկական ուղեղայի կաթվածով (ՄՈՒԿ) տառապող մարդկանց համար:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում Թբիլիսիից ժամանած «Կլինիկական վերականգնման ինստիտուտի» հատուկ հրավիրված բժիշկների խումբը, նախ խորհրդատվություններ, այնուհետև անհրաժեշտության դեպքում նաև անճար վիրահատություններ (Թբիլիսիում) կանցկացնի ուղեղային կաթվածի ախտորոշմամբ հիվանդացած երեխաների և դեռահասների, ինչպես նաև տարբեր իրավիճակներում վնասվածքներ ստացած հիվանդների համար։

Նշենք, որ «Կլինիկական վերականգնման ինստիտուտի» բժիշկները 2018 թվականի օգոստոսից մինչև այս տարի մայիս ամիսն անցկացրել են ավելի քան անվճար 132 վիրահատություն։ Բարեգործական խորհրդատվություններ են անցկացվել Կախեթիում, Իմերեթիում, Գուրիայում, Աջարիայում և Սամեգրելոյում։

Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության տվյալների համաձայն՝ ավելի քան 15 երեխա ու դեռահաս կա շրջանում, ովքեր տառապում են ՄՈՒԿ (ԴՑՊ) հիվանդությամբ և ֆինանսական աջակցություն են ստանում քաղաքապետարանից:

Երբ միակ երազանքն ինքնուրույն քայլելն է

Ծնողի որոշումը, որը կարող է վնասել երեխային

Կամրջի երկու կողմում. հատուկ խնամքի կարիքը Ախալքալաքում

Լսելու և խոսելու հնարավորության գինը

Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ (ԴՑՊ)

ՄՈՒԿ-ը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։ ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։