Sinopharm պատվաստանյութով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները: Այդ մասին իմունիզացիայի խորհրդից նիստին ավարտին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Որոշվել է, որ այսօր՝ ժամը 20:00-ին, 18-ից բարձր քաղաքացիների համար կբացվի կայքէջ, որտեղ նրանք կկարողանան գրանցվել պատվաստումների համար: Սրա պատճառն այն է, որ կան մի շարք կարևոր ուսումնասիրություններ, որտեղ Sinopharm-ն անվտանգ պատվաստանյութ է 18-ից 60 տարեկան քաղաքացիների համար: Այդ պատճառով խորհուրդը ապավինեց միջազգային որոշմանը, և մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս պատվաստվել Sinopharm-ով», – հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը: