Նոյեմբերի 17-ին Թբիլիսիում կայացած TID BIT international invest մրցաշարից Ախալքալաքի Սպորտ կոմպլեքսի սաները վերադարձել են հաղթանակած: Թվով 20 մասնակիցներից՝ 9-ը տարբեր քաշային կարգերում գրավել են առաջին տեղ, 7-ը՝ երկրորդ, իսկ 4-ը երրորդ հորիզոնական:

Ախալքալաքի քիք-բոքսինգի հավաքականի մարզիչ Սերժիկ Տոնականյանի գլխավորությամբ Թբիլիսիում անցակցված քիք-բոքսինգի միջազգային մրցաշարից մեր փոքրիկ մարզիկները վերադարձել են հաղթանակով:

Ախալքալաքի Սպորտ կոմպլեքսի սան Արտյուշ Այվազյանը 40 կգ քաշային կարգում մրցակցի նկատմամբ հաղթանակի հասավ նոկաուտով:

ARtyush