Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գիորգի Միքաուտաձեն դարձել է Եվրո-2024-ի լավագույն ռմբարկու և ոսկե խաղակոշիկի դափնեկիր։
Միքաուտաձեի հետ ոսկե խաղակոշիկի տեր են դարձել Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն, Անգլիայի հավաքականի ավագ Հարրի Քեյնը, Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն և Սլովակիայի հավաքականի հարձակվող Դանի Շրանցին։
ՈՒԵՖԱ-ի փոխանցմամբ՝ Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուների ցուցակում եզրափակիչից առաջ 3-ական գոլով առաջին տեղը բաժանում են 6 ֆուտբոլիստներ: