Նոյեմբերի 10-ին, Ախալցիխեում տեղի ունեցած ավտովթարից տուժածների կեսի վիճակը մնում է անորոշ։ 6-ամյա փոքրիկին արդեն երկրոդ անգամ են վիրահատում:

6 տարեկան երեխային, ում հենց ավտովթարի օրը տեղափոխել էին Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկա երեկ վիրահատել են գլուխը, իսկ այսօր՝ ոտքը։ Երեխայի մայրն էլ է գտնվում Ախալցիխեյի հիվանդանոցում, նրա ոտքը երեք տեղից կոտրված է և այօր նրան նույնպես կվիրահատեն:

Ավտովթարից տուժած մյուս՝ 8-ամյա երեխայի վիճակը նորմալ է գնահատվում և նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

Նոյեմբերի 11-ին, Թբիլիսի հիվանդանոց տեղափոխած երկու տուժածներից մեկի գլուխը կվիրահատեն այսօր, իսկ մյուսը դեռ հետազոտման փուլում է։

Վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մի ուղևոր նույնպես վնասվածք ունի գլխի հատվածում, ով հիմա գտնվում Ախալցիխեյի հիվանդանաոցում, սակայն վիճակը կայուն է վիրահատության կարիք չի զգացվում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ Ախալքալաքից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան իրար էին բախվել։ Ավտովթարի հետևանքով 10 հոգի տուժել է, իսկ մեկը՝ մահացել: Մահացողը «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն է եղել, իսկ վարորդը մինչև հիմա գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցում։ Գործը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է 4-7 տարի ազատազրկում: