Այսօր Ածղուրիի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են երկու երեխա՝ 6 և 8 տարեկան։
Բժիշկների տեղեկությամբ 8 տարեկանի վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում, փոքրի վիճակը ծանր է և ռեանիմոբիլով նրան կտեղափոխեն Իաշվիլիի անվան մանկական կլինիկա:
Շտապ օգնության բժիշկ Կոնստանտինե Դգեբուաձեն ասում է, որ ինը վնասվածներից հոսպիտալացման կարիք են ունեցել վեցը։
“Մենք տեսանք 10 տուժածներ, որոնցին մեկը արդեն մահացած էր, երկուսի վիճակը համեմատաբար թեթև է, իսկ վեցինը բավականին ծանր, որոնց էլ անհրաժեշտ էր հոսպիտալացում։ Բավականին ծանր հիվանդներ են, որոնք ուշադրության կարիք ունեն։ Երկու երեխա կա, փոքրը վնասվածք է ստացել, համեմատաբար թեթև է մեծ երեխայի վիճակը”, – հայտարարել է բժիշկ Կոնստանտինե Դգեբուաձեն։
Այսօր Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ Ախալքալաքից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային:
Ավտովթարի հետևանքով տուժել են միկրոավտոբուսի 8 ուղևոր, “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 50 տարեկան Մ. Թ.-ն մահացել է, նա Վրաստանի ՆԳն աշխատակից էր։
Աղբյուրը՝ tv9news.ge