Այսօր Ախալցիխեի Ածղուրի գյուղի մոտ Ախալքալաքից Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային:
Ավտովթարի հետևանքով տուժել են միկրոավտոբուսի 8 ուղևոր, “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 60 տարեկան ուղևորը մահացել է։
Այս պահի դրությամբ վեց վիրավոր տեղափոխվել է Ախալցխայի հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Մյուս երկու տուժածներին էլ տեղափոխել են «Իմեդի» կլինիկա:
Ներքին գործերի նախարարությունը գործը քննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով մարդ է մահացել։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-7 տարի:
Աղբյուրը՝ sknews.ge