Ախալքալաքի բոլոր մանկապարտեզները, բացի մեկից, օգոստոսի 1 -ից, մեկ ամսով արձակուրդի են անցել: Մանկապարտեզների միավորումը, նախադպրոցական հաստատությունում երեխայի գրանցման, ծնողների հայտադիմումներն ընդունում է մինչև օգոստոսի 20 -ը:

Այսօրվա դրությամբ բաց է միայն №3 մանկապարտեզը: Այն աշխատում է հերթապահ ռեժիմով:

«Հիմա աշխատում է միայն թիվ 3 մանկապարտեզը, նրանք արձակուրդի մեջ էին հուլիսին: Եթե որևէ մեկն աշխատում է և երեխային ոչ մեկի մոտ թողնելու տեղ չունի, կարող է երեխային ուղարկել թիվ 3 մանկապարտեզ: Դաստիարակների մեծ մասն օգոստոսին էին արձակուրդ ուզում։ Այդ ամսում հիմնականում երեխաները մանկապարտեզներում քիչ են », – ասում է Միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Նրա խոսքով, մանկապարտեզ ընդունվելու համար երեխաների հայտադիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 20 -ը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ, որից 3 -ը գտնվում են քաղաքում, մնացածը` գյուղերում: Երեք՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում գործում է այլընտրանքային մանկապարտեզ: