Նոյեմբերի 7-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, ֆուտբոլի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ը հարուցել է քրեական գործ:
Նոյեմբերի 7-ին, ֆուտբոլի մունիցիպալ առաջնության եզրափակիչ խաղում՝ Մուրջախեթ գյուղի թիմի և Ախալքալաքի «Ժումել» թիմի ֆուտբոլիստների միջև, տեղի է ունենում ընդհարում: Ինչի պատճառով խաղը ընդհատվում է: Մուրջախեթի ֆուտբոլիստները մարմնական վնասվածքներ էին ստացել: Չնայած կողմերից ոչ մեկը չի դիմել ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը 26-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «Ծեծկռտուք» հարուցել է քրեական գործ: