Ապրիլի 4-ին Ախալքալաքի քաղաքային մարզադաշտում Վրաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի «Աբուլ» և Բորժոմի «Թորի» հավաքականների միջև:

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Աբուլ» թիմի: Որոշիչ գոլը խփել է «Աբուլ» թիմի կիսապաշտպան Սարգիս Խաչատրյանը:

Վրաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է 2017թ.-ի մարտի կեսերին: Ախալքալաքն ներգրավված է տարածաշրջանային լիգայում այլ 11 թիմերի հետ:

Հաջորդ խաղը կկայանա ապրիլի 11-ին, ժամը 14:00 քաղաքային մարզադաշտում: «Աբուլ» թիմը կխաղա Թբիլիսիի «Թբիլիսի Սիթիի» թիմի հետ:

Futbol