Ախալքալաքի հիվանդանոցում ավարտել են ընդդիմության ակտիվիստ Ռեմո Պողոսյանի հարցաքննությունը: Ներքին գործերի նախարարության տվյալներով, տուժածը հերքում է իր վրա հարձակումը: Այդ ցուցմունքը ստուգվում է իրավապահների կողմից:

«Ախալքալաքում հարցաքննությունը, թարգմանչի մասնակցությամբ, ավարտվել է: Այս փուլում տուժածը շարունակում է մնալ հիվանդանոցում: Նա հերքում է հարձակման փաստը և ասում, որ վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով: Հետաքննությունը պարզում է տուժածի վարկածը: Բացի այդ, մենք կվարենք դատաբժշկական փորձաքննություն», – հաղորդում են ՆԳՆ-ից:

Նոյեմբերի 7-ին երեկոյան, Ռեմո Պողոսյանը տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց: Միավորված ընդդիմության Ախալքալաքի շտաբից հայտարարել էին, որ իրենց ակտիվիստին ծեծի էին ենթարկել քաղաքական պատճառներով: Ինքը՝ Ռեմո Պողոսյանը, հիվանդանոցում ասել է, որ վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով:

Այս փաստով, Վրաստանի ՔՕ-ի 126-րդ հոդվածով՝ «ծեծ» ՆԳՆ-ն կատարում է հետաքննություն: