Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, փոխվարչապետեր կլինեն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին: Այս մասին կառավարության ղեկավարն հայտնել է կառավարության այսօրվա նիստում:

«Այսօրվանից մենք կունենանք երկու փոխվարչապետ, պարոն Դավիթ Զալկալիանին եւ Իվանե Մաճավարիանին», — հայտարարել է Ղարիբաշվիլին:

Դավիթ Զալկալիանին մինչ այժմ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Եվս մեկ փոխվարչապետ է եղել տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Մայա Ցքիտիշվիլին, որը լքել է նախարարի պաշտոնը: