Վրաստանը, երկար ժամանակ լինելով «Իսլամական պետության» դեմ պայքարող դաշինքի անդամ, 2018 թվականին ԱՄՆ-ի հետ միասին շարունակում էր ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարի մի շարք հարցերում,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ահաբեկչության հետ կապված զեկույցում:

Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում ահաբեկչության հետ կապված միջադեպերի և հետաքննության գլխավոր մարմինը պետական անվտանգության ծառայությունն է, որը 2018 թվականին հայտարարել է «Իսլամական պետությանը» Վրաստանի քաղաքացիների կողմից աջակցության կրճատման մասին:

«Վրաստանի պետական անվտանգությունը ձերբակալել և դատապարտել է 8 անձի, «Իսլամական պետության» անդամ Ախմեդ Չատաևի աջակցության համար, ում 2017 թվականին Թբիլիսիում սպանեցին հակաահաբեկչական գործողության ժամանակ: Պետական անվտանգության ծառայության հաշվետվությամբ, Սիրիայում և Իրաքում գտնվում է Վրաստանի մոտ 14 քաղաքացի, ովքեր աջակցում են ահաբեկչական խմբավորումներին»,- նշված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի զեկույցում:

Ըստ փաստաթղթի, 2018 թվականին, Վրաստանում ահաբեկչական միջադեպ չի գրանցվել: Զեկույցում նշված է, որ 2018 թվականին քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելով, Վրաստանը հզորացրեց հակաահաբեկչական օրենսդրությունը: Նոր փոփոխություններով, քննիչները և դատախազները իրավունք ունեն վկաներին հարցաքննել հեռակա կարգով:

Աղբյուրը՝ 1tv.ge