Մենք հաստատեցինք դեսպաններին և նույն կարծիքին ենք, որ իրավիճակը մեղմելու միակ այլընտրանքը երկխոսությունը, բանակցություններն ու փոխզիջումների միջոցով համաձայնությունն է, – ասել է «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Սերգո Չիխլաձեն:
Ինչ վերաբերում է շարունակվող հանրահավաքներին, ինչպես նշել է Չիխլաձեն, ընդդիմությունն ընդհանրապես չեղյալ էր հայտարարել հանրահավաքները՝ հույս ունենալով, որ իշխանությունը կառուցողական քայլեր կանի:
«Փոխարենը, մենք ստացել ենք էլ ավելի վատ իրավիճակ, էլ ավելի խորը ճգնաժամ՝ իշխանության այս ոչ ադեկվատ քայլերի պատճառով: Լինելու են հանրահավաքներ, մենք արդեն հայտարարել ենք, բայց եթե իշխանությունը որոշ զիջումների գնա, եթե քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, եթե տեսնենք, որ իշխանությունը փորձում է մեղմացնել իրավիճակը, իհարկե, դրանց ժամանակացույցում կարող են փոփոխություններ լինել», – ասել է Չիխլաձեն:
Նրա խոսքով, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի այցի ընթացքում անցկացվելիք հանդիպմանը ընդդիմությունը խոսելու է նաեւ երկրում առկա ճգնաժամի և իրենց պահանջի մասին, քանի որ, ըստ Չիխլաձեի, միջազգային ճնշումը կարևոր լծակ է:
«Կարծում եմ, որ այցից չպետք է նոր հաղորդագրություններ ակնկալել, բայց գլխավորն այն է, որ նա հանդիպի երկու կողմերի՝ ընդդիմության, իշխանության հետ», – հայտարարել է Սերգո Չիխլաձեն: