Երեկ, հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, տեղի է ունեցել Ախալքալաքի թիվ 40 շրջանային ընտրական հանձնաժողովի թվով 10-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ՇԸՀ-ի կողմից գրանցված բողոքների վերաբերյալ 10 հարց: 9 բողոքներից 3-ը բավարարվել են, 5 բողոքների պահանջները մերժվել են, իսկ 1 բողոք որոշվել է թողնել առանց վերանայման:
Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի 10 անդամներ, քվեարկությանը ներկայացված բոլոր հարցերը հիմնականում ընդունվել են 10-ը «կողմ» ձայներով: №40 Շրջանային հանձնաժողովում բավարարվել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էռնա Պողոսովայի կողմից գրված 3 բողոքները: Բոլոր երեք բողոքները վերաբերում էին տեղամասային հանձնաժողովների տարբեր անդամների կողմից ընթացակարգային խախտումներին, բոլոր դեպքերում, ՇԸՀ-ն որոշել է նկատողություն տալ բողոքների մեջ նշված հանձնաժողովների անդամներին:
Էռնա Պողոսովայի կողմից ներկայացված երեք բողոքները չեն բավարարվել, որոնցից մեկը վերաբերում էր վերջնական արձանագրության մեջ ուղղումններին, մյուսը հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական խախտումներին, իսկ երրորդը` ա-առանց անձնագիր ընտրողի մասին:
Էռնա Պողոսովայի կողմից ներկայացված մեկ բողոք չի քննարկվել, քանի որ այդ բողոքը գրվել է սխալ անձի կողմից, ինչպես բացատրեց ՇԸՀ-ի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը՝ այն կարող էին գրել կազմակերպության անունից, այլ ոչ թե ներկայացուցչի:
Չբավարարվեց նաեւ «Քրիստոնեական-պահպանողական կուսակցության» ներկայացուցիչ Արթուր Մկոյանի 2 բողոքները: Երկու բողոքներն էլ գրվել էին Բեժանո գյուղի թիվ 46 ընտրատեղամասում, մեկը` ընտրողների քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների մասին, իսկ մյուսը` հանձնաժողովի անդամ Գոչա Տալախաձեի եւ նախագահ Ռուբիկ Եղունյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Բողոքում պահանջվում էր հանձնաժողովի նախագահին ենթարկել կարգապահական պատասխանատվության, քանի որ նա կոտրել է հանձնաժողովի անդամի հեռախոսը եւ վիրավորել նրան: Հարկ է նշել, որ այս միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ 187-րդ հոդվածի առաջին մասով (մեկ ուրիշի գույքը վնասել կամ ոչնչացնել այն, ինչը նշանակալի վնաս է հասցրել):
IFSED-ի 3 բողոքները դեռեւս չեն քննարկվել, ինչպես բացատրեցին հանձնաժողովի անդամները՝ այդ բողոքների քննարկումն ունի մեկ ամսվա ժամկետ, եւ դրանք կքննարկվեն տվյալ ժամանակահատվածում: