Այսօր հրապարակված հրամանագրի համաձայն՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ն նշանակել է ընտրությունների օր և դիմել է հանրությանը.
«Այսօր ես ստորագրեցի ընտրությունները հայտարարող ակտը: Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր Սահմանադրությամբ: Ես կցանկանայի դիմել հասարակությանը և հորդորում եմ հնարավորինս հանդարտ անցկացնել այս ժամանակահատվածը՝ ընտրություններից առաջ այս երկու ամիսները: Այսօրվա պայմաններում, երբ մենք արդեն ապրում ենք Covid համավարակի հետ և բավականին բարդ տարի է, պետք է շատ հանդարտ պատրաստվենք ընտրություններին:
Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Սրանով մենք կհաստատենք մեր երկրի ժողովրդավարական բնույթը: Ինչպես մի քանի ամիս առաջ, այնպես էլ այսօր մեր հասարակությունը աշխարհին ցույց տվեց, որ կարող է հաղթահարել այսպիսի ծանր համաճարակը և իր բարձր հասարակական գիտակցությամբ ցույց տալ, որ մենք պատասխանատու քաղաքացիներ ենք, հենց այդպես էլ պետք է անցկացվեն ընտրությունները:
Գիտեմ և հավատում եմ, որ մենք կկարողանանք առաջիկա ընտրություններն անցկացնել ժողովրդավարական, խաղաղ և թափանցիկ ձևով:
30 տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, Վրաստանում արդեն այն ժամանակ անցկացվել էին ժողովրդավարական ընտրություններ: Մենք պետք է շարունակենք այս ավանդույթը, ամրապնդենք այն և աշխարհին ներկայանանք որպես ծայրաստիճան ժողովրդավարական երկիր: Մենք կկարողանանք դա» – ասել է նախագահը: