Այսօր՝ փետրվարի 25-ին, Բորժոմիի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի երկու նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 686, որից 329-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 2 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 0
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 0
Ախալքալաքի՝ 0
Բորժոմի՝ 2 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 109 անձ. Ախալցիխեում՝ 14, Բորժոմիում՝ 71, Ադիգենում՝ 6, Ասպինձայում՝ 4, Ախալքալաքում՝ 14 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 16 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքումմարդ չի առողջացել: Մահվան դեպք ևս չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 610, իսկ մահացածներիը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 112 թեստի պատասխան։
Վարակակիրների հետ շփման դեպք չի բացահայտվել։