Ախալքալաքում գրքասիրությունը փոխվում է, այստեղ, պահպանելով ավանդականը, օգտագործում են նոր հնարավորությունները: Դեռևս կան նրանք, ովքեր գնում են գրադարան, քիչ չեն նաև նրանք, ովքեր հարստացնում են տան գրադարանը, շատերը անցել են էլեկտրոնային գրքերի:
Այժմ բազմիցս լսում ենք, որ ինտերնետը և ժամանակակից գաջետները, ամբողջությամբ փոխարինել են գրքերին, իսկ մարդիկ, ովքեր այցելում են գրադարաններ և նախընտրում են անցկացնել իրենց ազատ ժամանակը գրքեր կարդալով, գնալով դառնում են ավելի ու ավելի քիչ: Սակայն, իրականությունը միանշանակ չէ:
Մենք այցելեցինք Ախալքալաքի կենտրոնական գրադարան, որտեղ կա մոտ 500000 գիրք, սկսած երեք դարյա հնության Ռուսական հանրագիտարաններից, ավարտած ժամանակակից բեսթսելլերներով: Ամեն տարի գրադարանը ստանում է գրքերի նոր հավաքածու, հիմնականում վրացերեն լեզվով:
Ամենից շատ գրադարանը կարդալու է տալիս հայկական գրքեր: Երկրորդ տեղում են վրացական գրքերը: Սակայն մեր գրադարան կատարած այցելությունների ժամանակ, մենք հանդիպեցինք մոտ 4-5 ընթերցողի, ովքեր ընթերցում են հիմնականում ռուսական գրքեր:
Գրադարանի այցելուների մեծ մասը աշակերտներ են: Սակայն, ընթերցողների շրջանում հաճախ կարելի է հանդիպել նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների:
Ընթերցողները, ընդհանուր առմամբ, չեն մնում ընթերցասրահում և վերցնում են գրքերը իրենց հետ:
Տեխնիկայի և ժամանակակից սարքավորումների զարգացման հետ, ընթերցանությունը դարձել է ավելի մատչելի և հարմար: Մարդիկ կարդում են ստեղծագործությունները` համակարգիչների, պլանշետների, սմարթֆոնների միջոցով, օգտվում աուդիոգրքերից: Բավական է ունենալ մուտք դեպի համացանց: Սիրված են դարձել էլեկտրոնային գրքերը. գաջետների մի նոր տեսակ, որոնք նախատեսված են ընթերցանության համար առանց տեսողությունը վնասելու:
Մամիկոն Մինասյանը միշտ սիրել է գիրք կարդալ և սիրում է անցկացնել իր ազատ ժամանակը կարդալով հետաքրքիր դետեկտիվներ: Երեխաները որոշել են նվիրել սիրելի հորը էլեկտրոնային գիրք, դրանով փոխարինելու երկար ու դժվար համակարգչի առաջ կարդալը` ապահով և հաճելի ժամանցի նոր գաջետի հետ: Նրա թոռնուհիները – Մարին և Ինեսսան էլ ունեն իրենց սեփական էլեկտրոնային գրքերը և ակտիվորեն օգտագործում են դրանք դպրոցական և արտադպրոցական ընթերցանության համար:
Նախկինում Ախալքալաքում ցանկացած կրթված ընտանիքի առաջնահերթությունն էր տանը գրադարանի առկայությունը: Գրքերի հավաքագրված օրինակներից կարելի էր կարծիք կազմել այդ հավաքածուի տիրոջ մասին: Խորհրդային ժամանակներում բնակչության տարբեր հատվածների մոտ ընդունված էր գրքերի բաժանորդագրություն: Ընթերցողները բաժանորդագրվում էին և ամեն ամիս սպասում էին իրենց օրինակի առաքմանը: Գրքերը լավ նվեր էին: Նրանք ավանդաբար փոխանցվում էին սերնդե սերունդ: Ներկա պահին, տան գրադարանների սեփականատերերը նույնպես ակտիվորեն օգտագործում են դրանք, և հաճախ լրացնում նոր օրինակներով: Տան գրադարանից օգտվում են նաև տանտիրոջ ծանոթները:
Իրենց սեփական տան գրադարանում մեծանում է արդեն Դարբինյանների ընտանիքի երրորդ սերունդը: Նրանց հավաքածուն բաղկացած է շուրջ 4000 գրքերից: Հսկայական թվով` ինչպես ռուս այնպես էլ արտասահմանյան հեղինակների գեղարվեստական գրականության հավաքածուներ, գիտական հանրագիտարաններ, կենսագրական, կրթական և տեղեկատվական գրքեր:
Հայկանուշ Կարաբեկյան