Վրաստանում 100 ռուբլու գինը հատել է 5 լարիի սահմանը: Ռուբլին շարունակում է աճել, դոլարն էժանանում է: Որքա՞ն է լարիի պաշտոնական փոխարժեքն այսօր, և որքա՞ն արժե արտարժույթն Ախալքալաքում:

Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ այժմ բարձրացել է մինչև 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։ Վրաստանում դոլարի գինը սկսել է նվազել մայիսի 6-ից։ Այսօր դոլարը գրանցել է 2022 թվականի ամենացածր ցուցանիշը։

Վրաստանի ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը մայիսի 25-ին

1 դոլար՝ 2.8668 լարի
1 եվրո՝ 3.0706 լարի
100 ռուբլի՝ 5.0950 լարի

Արտարժույթի փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում մայիսի 25-ին

100 դոլարը վաճառվում է 285 լարիով, գնվում՝ 287 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 305 լարիով, գնվում՝ 307 լարիով