Վրաստանի հանրային պաշտպանը հայտարարել է Ախալքալաքում կատարված հանցագործության անհապաղ բացահայտման անհրաժեշտության մասին։
Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուք էր կատարվել։
Հայտարարության մեջ նա նշել է.
«Նմանատիպ միջադեպերը խանգարում են ընտրական միջավայրի ազատ և հանգիստ գործընթացին, որն ի վերջո բացասաբար է ազդում երկրի ժողովրդավարական զարգացմանը։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է ժամանակին բացահայտել հանցագործությունը կատարած բոլոր անձանց և նրանց նկատմամբ իրականացնել օրենքով նախատեսված միջոցները։ Բացի այդ, հետաքննության ժամանակ պարտադիր է գնահատել ենթադրյալ քաղաքական դրդապատճառների առկայությունը և անհրաժեշտության դեպքում փոխել հանցագործության վերաորակավորումը»,- հայտարարել է Նինո Լոմջարիան։
Հանրային պաշտպանը նաև դիմում է ընտրական գործընթացին ներգրավված բոլոր կողմերին գիտակցելու այս գործընթացը կառուցողական միջավայրում անցկացնելու կարևորությունը և խուսափել սադրիչ գործողություններից ու բռնությունից։
Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչը ենթադրում է՝ «հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն»։