Ամենաբարձր աշխատավարձը ֆինանսական հատվածում է, իսկ ամենացածրը կրթության ոլորտում:
Վրաստանում աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 900 լարի և 40 թեթրի մեկ ամսվա ընթացքում: Սակայն, ոլորտների մեջ միջին աշխատավարձի չափը տարբերվում է միմյանցից: Ըստ Գրուզստատի տվյալների, ամենացածր աշխատավարձը կրթության ոլորտում է, 2017 թ.-ի I եռամսյակի արդյունքներով մեկ ամսվա համար այն կազմել է 563 լարի 90 թեթրի: Ամենաբարձր աշխատավարձը ֆինանսական սեկտորում է, որտեղ աշխատուժի փոխհատուցումը, միջին հաշվով հավասար է 1907 լարի 50 թեթրի:
Միջին աշխատավարձը ըստ սեկտորների հետևյալն է.
Կրթություն – 563,9 լարի
Գյուղատնտեսություն – 657 լարի
Հյուրանոցներ և ռեստորաններ – 740 լարի
Կոմունալ ծառայություններ – 781 լարի
Արտադրական արդյունաբերություն – 826 լարի
Առևտուր – 853 լարի
Առողջապահություն – 934 լարի
Ձկնորսություն – 955 լարի
Էլեկտրաէներգիայի արտադրություն / բաշխում – 1115 լարի
Լեռնահանքային արդյունաբերություն – 1226 լարի
Հանրային կառավարում – 1295 լարի
Տրանսպորտ և կապ – 1332 լարի
Շինարարություն – 1498 լարի
Ֆինանսական գործունեություն – 1907,5 լարի
Նյութը` bizzone.info-ից: