Այսօրվանից Վրաստանը փակեց իր սահմանները այլ երկրի քաղաքացիների համար, սակայն կան բացառություններ։ Այդ սահմանափակումները չեն վերաբերվում խառը ընտանիքների այլ երկրի քաղաքացի անդամներին։
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ խառը ընտանիքների անդամները, եթե ցանկանում են մտնել Վրաստան, ապա պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը կապացուցի իրենց ամուսնությունը։
«Խառը ընտանքիներին չի վերաբերում այդ սահմանափակումները, նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը ցույց տալով ամուսնությունը հաստատող փաստաթուղթ, օրինակ ամուսնության վկայական», – ասացին արտաքին գործերի նախարարությունից։
Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են Վրաստանի սահմաններից դուրս և ցանկանում են վերադառնալ տուն, իրենց վերադարձի և ունեցած փաստաթղթերի վերաբերյալ կարող են նախօրոք տեղեկանալ և տեղեկացնել Վրաստանի դեսպանատներից և հյուպատոսարաններից տարբեր երկրներում՝ մտնելով հետևյալ հղումով։