Վրաստան-ԵՄ ասոցացման Խորհրդի երրորդ նիստի ժամանակ քննարկեցին Վրաստան-ԵՄ հարաբերությունների արդիական հարցերը, երկրի իրականացվելիք բարեփոխումները, նոր կառավարության ապագա ծրագրերը:

Հանդիպումը անցկացրեց Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Հանդիպմանը, որը կազմակերպվել էր Բրյուսելում մասնակցեցին վրացական կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ:

Ասոցիացիայի Խորհուրդը ողջունել է այն փաստը, որ հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, պաշտպանված էին հիմնական իրավունքները: Դա նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական զեկույցում:

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել համագործակցել Վրաստանի նոր կառավարության հետ: ԵՄ-ն ճանաչում է Վրաստանի եվրոպական ձգտումները, եվրոպական ընտրությունը և ընդհանուր նպատակը, ինչը նշանակում է, ժողովրդավարական, կայուն և հաջողակ երկրի ստեղծման շարունակությունը: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հաստատվել է Վրաստանի հստակ որոշումը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մասին:

Ասոցացման Խորհուրդը ողջունել է Վրաստանի առաջընթացը, արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումների հետ կապված: Կողմերը քննարկել են Եվրամիության հետ համագործակցության հարցերը, որոնք համարվում են, ասոցացման համաձայնագրի իրացումը, տնտեսական ինտեգրումը ԵՄ և հետագա ոլորտային համագործակցության խորացումը:

Մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը Ասոցիացիայի Խորհրդի առաջատար թեմաներից մեկն էր: Վրաստանի համար, այդ հարցը մեծ նշանակություն ունի և հանդիսանում է քաղաքական աջակցություն Եվրամիության կողմից: Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Վրաստանն հաջողությամբ կատարել է գործողության մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ծրագրով նախատեսված բոլոր պահանջները, և ընդգծել որոշումների կայացման գործընթացի արագորեն ավարտման մասին: Վրաստանի Կառավարական պատվիրակությունը ստացել է ԵՄ բարձրագույն պաշտոնյաների աջակցությունը, երկրի տարածքային ամբողջականության հետ կապված, նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:

Լուսինե Աստոյան