Այսօր Ախալքալաքի քաղաքապետարանում հանդիպում կայացավ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության և ֆերմերների միջև։
Ամբողջ Վրաստանում հանդիպումները իրականացվում են տեղեկատվության տարածման և ֆերմերների գիտելիքների խորացման համար։
Հանդիպմանը ներկա էին տարբեր գյուղի ֆերմերներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում և կոմերցիոն հայացքների տեր են, ինչն էլ շատ կարևոր է պետության համար։
«Ամեն տարի մենք իրականացնում ենք այսպիսի հանդիպումներ բոլոր մունիցիպալիտետներում, որպեսզի ծանոթանանք տեղացի ֆերմերների խնդիրներին, լսենք նրանց կարծիքները և հայացքները, և դրանց հիման վրա այնուհետև ձևակերպենք մեր աշխատանքը, մտածենք պետական ծրագրերի մասին, որոնք էլ ուղակիորեն ուղված կլինեն կոնկրետ շրջանի համար։ Այսօրվա հանդիպումը հենց դրան է ծառայում։ Քանի որ Սամցխե-Ջավախքում առաջնահերթություններից է անասնապահության ոլորտը, այդ իսկ պատճառով էլ մենք որոշեցինք այս հանդիպումը ամբողջությամբ տրամադրել անասնաբուծության ոլորտին», – ասաց Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տարածաշրջանների հետ հարաբերությունների բաժնի պետ Մարիամ Գելաշվիլին։
Գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ՝ Գիվի Բասիլաձեն, Մուռման Լոմինեիշվիլին և Էռնա Կալանդիան, ովքեր գյուղատնտեսական հարցերում պրոֆեսիոնալներ են, հանդիպման ընթացքում ֆերմերներին ծանոթացրին անասնաբուծության վերաբերյալ պետական ծրագրերին և մասնագիտական խորհուրդներ տվեցին։
Քննարկվեց ինֆեկցիաների տարածման և դրանց կանխարգելման ճանապարհների մասին, ինչպես նաև խոսվեց շատ դժվար հիվանդության՝ բռուցելոզի մասին։
Ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները խոսեցին այն մասին, թե ինչպես կարելի է ստանալ մաքուր կաթ, որն էլ պիտանի կլինի մշակման և օգտագործման համար։
Գիվի Բասիլաձեն ֆերմերներին ներկայացրեց նոր նախագիծը, որն էլ 480 000 լարիով ֆինանսավորում է “իփադ”-ը։ Մասնագետի նպատակն է ավելի խորը գիտելիքներ փոխանցել ֆերմերներին, որպեսզի նրանք ավելի հեշտ օգտվեն պետական ծրագրերից։
Ֆերմերները հայտնեցին իրենց հուզող խնդիրները, օրինակ որ կաթը հասցնում են Ախալցիխե, դրա համար սառնարաններ են պետք, պետք է կաթը ճիշտ ժամանակին հասցնել, խնդրելով այդ հարցին լուծում տալ, որպեսզի տեղում կատարվի կաթի վերամշակման և մյուս պարտադիր գործընթացները։
Քանի որ Սամցխե-Ջավախքում անասնաբուծությունը զարգացած է, նախարարությունը և պետությունը պատրաստակամ են ծրագրել տարբեր ակտիվություններ այս ոլորտի զարգացման համար։ Այս ոլորտը շատ կարևորվում է տնտեսության մեջ։
Գայանե Ակոջյան