ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) գյուղատնտեսության և գյուղի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման համար Վրաստանին կտրամադրի երկու միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության վարչակազմը:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է Վրաստանում մշակել գյուղի զարգացման քաղաքականություն՝ բնական ռեսուրսների կայուն օգտագործում, գյուղատնտեսական փորձի զարգացում շրջակա միջավայրի հետ համատեղ և այլն:
Ծրագիրը, որը կիրականացվի ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, ֆինանսավորում է Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADC):
Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն ուղղված են վրաստանի ֆերմերների մրցունակության բարձրացմանը և գյուղատնտեսական արտադրության հետևանքով կլիմայի փոփոխությունների նվազեցմանը:
FAO-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է, որը ղեկավարում է սովի դեմ պայքարի միջազգային ջանքերը:
Կազմակերպության հիմնական նպատակն է ապահովել բոլորի պարենային անվտանգությունը և երաշխավորել բնակչությանը բարձրորակ սննդի պարբերական հասանելիությամբ: FAO-ն, որում հաշվառվում է ավելի քան 194 անդամ-պետություն, գործում է աշխարհի ավելի քան 130 երկրում:
Նյութը՝ «Նորություններ Վրաստան»-ից