Հացահատիկայինների բերքահավաքը Ախալքալքում ավարտին է մոտենում: Չոր եղանակային պայմանների պատճառով ցորենի և գարիի միջին բերքատվություն է գրանցվել:

Գյուղնախարարության Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնը դեռ ճշգրիտ թվեր չի հրապարակում, թե կոնկրետ ինչքան բերք է հավաքվել, սական սպասելիքները շատ չեն:

coreni hask

Մոտավոր հաշվարկով պատկերն այսպիսին է.

Այս տարի Ախալքալաքի շրջանում ցանվել է 1882 հա ցորենի դաշտ, սպասվում է՝ 3400 տոննա ցորենի բերք: 7806 հա գարի է ցանվել, սպասվում է՝ 13000 տոննա: Եվ 319 հա վարսակի (ավյոզ) դաշտ է ցանվել, սպասվում է՝ 450 տոննա բերք: Գարիի միջին բերքատվությունը 1 հա-ից 1600-1700 կգ է: Իսկ ցորենինը՝ 1700-1800 կգ:

Իսկ 2016 թվականի պատկերն այսպիսին էր.

Ցանվել էր 2562 հա ցորեն, հավաքվել՝ 6447 տոննա: Գարի՝ 6193 հա, հավաքվել է 14620 տոննա: Ավյոզ՝ 405 հա, հավաքվել է 575 տոննա:

Գյուղատնտես Հովիկ Մուրադյանը հացահատիկայինների ցածր բերքատվությունը բացատրում է աշնանացանի ցրտահարությամբ:

«Այս տարի աշնանը ցրտահարություն եղավ, դա ազդեց աշնանացանի բերքատվությանը: Գարնանացան ցորենն էլ շատ թույլ է: Գումարած չորային եղանակը, և հատիկը նորմալ չլցվեց, չզարգացավ, մշակաբույսին ջուր էր պետք, բայց ամիս ու կես անձրև չեղավ», – նշեց Հովիկ Մուրադյանը, ով 10 հեկտարից ավելի գարի ու ցորեն է ցանել:

coren havaqac

Ախալքալաքում ցորենն ու գարին որպես անասնակեր են օգտագործում: Շատ քիչ քանակությամբ վաճառում են նաև ալրաղացներին: Հիմնականում Զուգդիդից գալիս և հենց դաշտերից տանում են: Այսօրվա դրությամբ ցորենն արժի 50 թեթրի, իսկ գարին՝ 45:

«Մենք անասուն չենք պահում, Կուլիկամի հողերը վարձակալությամբ ենք վերցնում և փոխարենը հացահատիկ ենք տալիս: Լինում է ավելցուկ մաս է լինում, դա էլ վաճառում ենք: Եթե 1 հա-ից 3,5-4 տոննա բերք ենք հավաքում, ուրեմն նորմալ բերք է, բայց մենք 1 հա-ից 1500-2000 է կգ հազիվ ստացանք այս տարի, ինչը շատ քիչ է»,- ասաց Հովիկ Մուրադյանը:

corenn

Անցած տարի վերջինս ցորենի նոր, սեբաստիան տեսակն էր ցանել և 1 հա-ից ստացել մինչև 5 տոննա, այս տարի նույն սերմը ցածր բերք է տվել, քանի որ ցրտահարություն է եղել:

Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռամազ Գոգոլաձեն ևս կիսում է գյուղատնտեսների տեսակետը:

«Գարու բերքահավաքը համարյա վերջացած է, դեռ ամբողջությամբ չի ավարտվել, և այսօրվա դրությամբ մենք նախնական տեղեկատվություն ենք տալիս, կոնկրետ տվյալները պարզ կլինի մեկ ամսից: Այս պահի դրությամբ հացահատիկայինների միջին բերքատվությունն ապահովված է: Գարին այսօրվա դրությամբ 40-45 թեթրի է, հիմնականում տեղում է իրացվում, որպես անասնակեր, իսկ ցորենը սեփական օգտագործման համար են ցանում, ալյուր են աղում, իսկ վաճառքինը ալրաղացներն են վերցնում, պարզապես մեկ մեկ մեր ֆերմերները գների պատճառով չեն վաճառում, պահում են գարին, իսկ ցորենը դեռ չի վաճառվում, բայց մոտավոր 50-55 թեթրի է: Հացահատիկայինների իրացման խնդիր չկա մեր շրջանում», – ասաց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի շրջանի ինֆորմացիոն-խորհրդատվական ծառայության ղեկավար Ռամազ Գոգոլաձեն:

Թե գյուղնախարարության աշխատակիցները, թե գյուղատնտեսները նշում են, որ Ախալքալաքում հացահատիկային մշակաբույսերի մշակման համար անհրաժեշտ տեխնիկայի խնդիր չկա: Շրջանը բավարար քանակությամբ կոմբյան ու այլ տեխնիկա ունի: 1 հա ցորեն հավաքելն արժե 150 լարի:

coren havaq

Աղունիկ Այվազյան