Ապրիլի 22-ին, Երկրի օրվա առթիվ, Ախալքալաքում տեղի կունենա ծառատունկ, ցանկացողները կարող են մասնակցել այս գործընթացին:
Երկրի համաշխարհային օրը Վրաստանում նշվում է ապրիլի 22-ին: Այս օրը տեղի է ունենում ամենից մասշտաբային բնապահպանական շարժումներից մեկը:
Ախալքալաքի մունիցիպալիտետին տնկիներով խոստացել են օգնել «Աիսի» ընկերությունից, որն Ախալքալաքում կառուցում է «Ախալքալաքի ՀԷԿ -1»-ը և «Ախալքալաքի ՀԷԿ -2»-ը: Ախալքալաքի Սակրեբուլոյում «Աիսի» ընկերության ներկայացուցիչների և պատգամավորների հետ հանդիպման ժամանակ վերջիններս խոստացան մունիցիպալիտետին տրամադրել 200 սոճու, 20 տոնածառի և 50 կենսածառի տնկիներ:
Ծառատնկման վայրերն Ախալքալաքի սպասարկման կենտրոնն արդեն որոշել է: Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքով, Խաս Բախչայում տնկվելու են 20 արծաթափայլ եղեւնի, իսկ Վաչիանի ճանապարհի երկու կողմերում՝ սոճու 200 տնկի:
«Կլինեն նաև 20 կենսածառի տնկի, դրանք կտնկենք քաղաքում, կփոխարինենք վնասված ծառերը, որոնք նախորդ տարի էինք տնկել: Բյուջեով այս տարի մենք ֆինանսներ ունենք միայն Խաս Բախչա այգում ծաղիկներ տնկելու համար: Սակայն, այս տարի այնտեղ կատարվելու են վերանորոգման աշխատանքներ, եթե չհասցնենք, հավանաբար փոփոխություններ կմտցնենք բյուջեում, կգնենք տնկիներ և կտնկենք Տավշանկա լեռան վրա, լեռան «մերկ» կողմում », – ասաց Արմենը Բիչախչյանը:
Ախալքալաքի տեղական իշխանությունները ծառատնկմանը մասնակցել ցանկացողներին, ապրիլի 22-ին, ժամը 14: 00-ին, հրավիրում է միանալ այս գործընթացին: