Հոկտեմբերի 23-ին մեկնարկած #beactive կարգախոս-անվանումով սպորտի շաբաթն այսօր ավարտվեց:

Սպորտի շաբաթն անցկացվում էր ինչպես ամբողջ Վրաստանի, այնպես էլ ամբողջ Եվրամիության տարածքում: Նպատակն է մարզիկների և մարզասերների համար ակտիվություն քարոզելը:

sport2

Ախալքալաքում մի շաբաթվա մեջ մարզասերներին է ներկայացվել 12 սպորտաձևերի մրցումներ: Մրցույթներ են կազմակերպվել ֆուտբոլ, թենիս, ըմբշամարտ, բռնցքամարտ, վոլեյբոլ, կարատե, շախմատ և այլ մարզաձևերում:

sport 5

Մեզ հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը պարզաբանեց, որ ոչ թե մարզասերներն են քիչ, այլ կարտոֆիլի բերքահավաքի ժամանակն է և շատ ջավախքցիներ չեն կարող դաշտերի գործը թողնեն և գան: Նույնիսկ մարզիկներին է դժվար այսօր հավաքել:

sport 1

«Կարող ենք եզրակացնել, որ տարածաշրջանում #beactive սպորտի շաբաթի միջոցառումներին մենք, համեմատած այլ տարածաշրջանների, առավել ակտիվ մասնակցություն ունեցանք: Այս մրցումները կապ չունեն մեր կազմակերպած տեղական առաջնությունների հետ, մոտ ապագայում կմեկնարկեն քաղաքապետարանի կողմից կազմակերպվող առաջնությունները»,- ասաց քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը։

sport 4

Մարզումների ավարտին Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության նախարարի ստորագրությամբ առավել աչքի ընկած մարզիկներն ու մարզիչերը պարգևատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով:

sport 3

Սպորտի շաբաթ միջոցառումների օրերին բացի մարզական մրցումներից, հանդիսականն ու մարզիկները հնարավորություն ունեին ունկնդրելու Ախալքալաքի ապագայի տան սաների մշակութային համարները:

sport 2

Սոնա Տոնականյան