Հունիսի 19-ից 23-ը Բաթումում անցկացվել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաև Ախալքալաքի մարզահամալիրի սաները։
57 կգ քաշային կարգում Յուրի Գրիգորյանը և 63 կգ քաշային կարգում Գոռ Ղազարյան մրցաշարից վերադարձել են որպես չեմպիոններ։
Մրցաշարն անցկացվել է 2009-2010 թվականներին ծնված տղաների շրջանում։ Մարզիկները հանդես են եկել մարզիչ Վենետիկ Ղազարյանի ղեկավարությամբ։