Վրաց լեզվի ուսուցման կրթական ծրագրում գրանցված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը աճել է: Այս մասին հայտարարել են Քննությունների ազգային կենտրոնում:

Գնահատականների Ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմիմոշվիլիի խոսքերով, ծրագրում գրանցված դիմորդներից ուսանող է դարձել 1211-ը: Նրանց թվում են` ադրբեջանալեզու և հայալեզու դիմորդները: Այս տարի ծրագրին գրանցվել և ուսանող է դարձել մի օսալեզու դիմորդ:

«Ինչ վերաբերում է վրացերենի նախապատրաստական ծրագրին, դիմորդները շատացել են: Սա շատ լավ միտում է: Սա վերաբերում է մեր ազգային փոքրամասնություններին: Վրացերենի նախապատրաստական ծրագրին ընդգրկվել է մեկ օսալեզու ուսանող և ես սրտանց շնորհավորում եմ նրան այս հաջողությունների համար: Մյուսների շարքում, նախորդ տարվա համեմատ, աճել է ադրբեջանալեզու, հայալեզու և արդեն օսալեզու դիմողների թիվը: Անցյալ տարի 1047 էր», – հայտարարեց Մայա Միմինոշվիլին:

Վրացերենի ուսուցման ծրագիրը ներառում է հայերեն, ադրբեջաներեն և օսերեն լեզուներով ընդհանուր հմտությունների թեստեր հանձնած դիմորդներին: Այսպես կոչված 1+4վերապատրաստման կուրսը հատուկ մշակվել է ազգային փոքրամասնությունների համար: Մեկ տարվա ընթացքում ուսանողները սովորում են վրացերենը, ապա հնարավորություն են ստանում անցնել բակալավրի կրթական ծրագրին իրենց ցանկացած մասնագիտությամբ:

Առաջին տարվա ավարտին 60 կրեդիտի կուտակման դեպքում (ինչը նշանակում է կուրսի հաջող ավարտը) ուսանողները հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը իրենց ցանկացած ֆակուլտետում, առանց քննություն հանձնելու: