Վրաստանի Միասնական ազգային քննությունների արդյունքները բողոքարկվել է ավելի քան 2000 դիմորդների կողմից:
Օգոստոսի 17-ին ավարտվեց 2018 թ.-ի Միասնական ազգային քննությունների բողոքների ընդունումը: Ըստ edu.aris.ge տեղեկատվության Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնում քննությունների արդյունքները բողոքարկվել են ավելի քան 2000 դիմորդների կողմից, իսկ բողոքարկման դիմումների արդյունքները դիմումատուները կիմանան հաջորդ շաբաթ:
Ըստ Գնահատականների և քննությունների ազգային կենտրոնի` 2018 թվականի միասնական ազգային քննություններին մասնակցող դիմորդների բողոքների մեծ մասը ստացվել է վրաց լեզվից և գրականությունից, օտար լեզվից և գրականությունից, իսկ այդ առարկաներում բողոքարկումների թիվը չի կազմում մասնակից դիմորդների 2%-ը:
Հայցերի մեծ մասը ստացվել է վրաց լեզու և գրականությունից: Աշխարհագրության առարկայի բողոքարկումները կազմում են 1%, այսինքն` ավելի քան 100 հայտ: Քանակական առումով, ամենաքիչ հայտերը ստացվել են արվեստից և ֆրանսերենից: Ֆրանսերենից բողոքարկել են երեք դիմորդ, ինչը շատ քիչ է, բայց տոկոսային հարաբերակցությամբ, շատ է ստացվում: