Հայտնի են «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած 5 ուսուցիչների անունները, որոնցից մեկը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, կդառնա Վրաստանում լավագույն ուսուցչի ազգային մրցանակի հաղթող։ Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի ուսուցչուհի՝ Մանուշակ Մկրտչյանը, սակայն եզրափակիչ փուլ չի անցել: Ըստ այդմ՝ նա կպարգևատրվի Լիբերթի բանկի կողմից։Ըստ այդմ՝ «Ուսուցչի ազգային մրցանակ 2023» լավագույն հնգյակում հայտնված ուսուցիչներն են․
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը Վրաստանում իրականացվում է արդեն յոթերորդ անգամ և այն ուսուցիչների հանրահռչակմանն ուղղված «Ուսուցչի համաշխարհային մրցանակ» գլոբալ արշավի մի մասն է։
«Ուսուցչի ազգային մրցանակ՝ 2023» մրցույթի շրջանակներում բացահայտվել է լավագույն հնգյակը, որոնցից միայն մեկը հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը, կդառնա Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր։ Բացի այդ, նա կստանա 15 000 լարի գլխավոր հովանավորից՝ «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամից։ Իսկ լավագույն տասնյակում հայտնվածները կպարգևատրվեն «Լիբերթի բանկի» կողմից։