Թբիլիսիի պետական համալսարանի և Կրթության որակի զարգացման Ազգային կենտրոնի միջև ձևակերպվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն և կենտրոնի տնօրեն Թամար Սանիկիձեն:
Ինչպես հաղորդում է Թբիլիսիի պետական համալսարանը, համաձայնագրի նպատակն է միջազգային փորձագետների գնահատումը, նպաստելով բակալավրի, մագիստրոսական և դոկտորական աստիճաներում իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի զարգացմանը և նպաստել այդ ծրագրերի արդյունաբերական առանձնահատկություններին:
Միջոցառման շրջանակներում Կրթության որակի զարգացման Ազգային կենտրոնը կձևակերպի նման բովանդակության հուշագրեր չորս այլ համալսարանների հետ:
Այդ համալսարաններն են` “Caucasus University”-ն, “New Vision University”-ն, «Ակակի Ծերեթելիի անվան Պետական համալսարանը» (Քութաիսի) և «Գորի պետական ուսումնական համալսարանը»:
Լուսինե Աստոյան