Երեկվանից Վաչիան գյուղի և Ախալքալաք քաղաքի բոլոր դպրոցները իրենց աշխատանքը վերսկսել է շենքային պայմաններում: Նշված դպրոցները հունվարի 18-ից աշխատում էին առցանց ռեժիմով:
Փետրվարի 1-ից Վրաստանի բոլոր կրթական հաստատությունները, բացառությամբ՝ Թբիլիսիի, Քութայիսի և Ռուսթավի, այդ թվում՝ Ախալքալաքի շրջանի դպրոցներում ուսումնական գործընթացը վերականգնվել է դասասենյակներում:
Ախալքալաքի №1 դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանի խոսքերով, իրենք կրթական պրոցեսը սկսել են դասասենյակներում: Ինչպես նա է հաստատում աշակերտների հաճախելիությունը բարձր է:
«Գրեթե բոլոր երեխաներն այսօր դպրոց են եկել, բացակայում է ընդամենը 2-3 աշակերտ», – ասում է նա:
Հունվարի 18-ից, ամանորյա արձակուրդներից հետո Ախալքալաքի շրջանում կրթական պրոցեսը վերսկսվել էր դասասենյակներում, սակայն որոշ դպրոցներ՝ ավելի կոնկրետ քաղաքի և Վաչիան գյուղի դպրոցներն աշխատում էին առցանց ռեժիմով: