Պատրաստվում են Կարծախ գյուղի նոր մանկապարտեզի կահավորման տենդեր-մրցույթ հայտարարելու փաստաթղթերը: Երեխաներն արդեն գրանցված են, իսկ նախադպրոցական հաստատության աշխատողների մրցույթը կանցկացվի կահավորման հարցի լուծումից հետո:

Աղասի Գալոյանն անհամբեր սպասում է իր՝ Կարծախ գյուղի մանկապարտեզի բացմանը:
«Ես երկու երեխա ունեմ: Մեկն այս տարի կգնա դպրոց, իսկ երկրորդը կսկսի հաճախել մանկապարտեզ: Մենք արդեն դիմումը ներկայացրել ենք: Բացման կոնկրետ ամսաթիվը չասացին, բայց աշնանը խոստացան բացել», – ասաց նա:

Գոհար Գրիգորյանի թոռները չհասցրեցին հաճախել գյուղի նախադպրոցական հաստատություն: Այս տարի նրանք դպրոց են գնալու, սակայն տատիկը միևնույն է ուրախ է այս լուրից:

«Անհրաժեշտ է, որ երեխաները նախապատրաստվեն մինչ դպրոց գնալը: Բացի այդ, գյուղում կբացվեն աշխատատեղեր », – ասում է Գոհար Գրիգորյանը:

детский сад карцахх

Մանկապարտեզի կահույքի համար տրամադրվել է ավելի քան 7000 լարի:

«Հիմա մենք պատրաստում ենք տենդեր-մրցույթի հայտերը, ինչպես նաև մենք հաշվարկում ենք, թե որքան է անհրաժեշտ, որ մանկապարտեզը սկսի աշխատել՝ աշխատողների աշխատավարձը, ինչպես նաև ամանեղեն պետք է գնվի», – ասաց Ախալքալաքի շրջանի մանկապարտեզների միության տնօրեն Զարուհի Բարբարյանը:

Տարացքը նախատեսված է երկու խմբի համար, ընդհանուրը 42 երեխաներից բաղկացած: Մի խմբում կհաճախեն 3-4 տարեկան երեխաները, երկրորդում` 5-6 տարեկանները: Մանկապարտեզը կաշխատի 9: 00-ից մինչ 18: 00-ն: Երեխաները կունենան ցերեկները քնելու հնարավորություն:

карцах детсад1

Կարծախի մանկապարտեզը կառուցել է անհատ ձեռներեց «Քրիստինե Սարաշվիլի-Տատո»-ն, անցյալ տարի, 218 193 լարի գումարով: Մանկապարտեզի շինարարությունը ֆինանսավորվել է համատեղ՝ պետական և տեղական բյուջեից, 52.62% -ը պետական բյուջեից է, իսկ 47.38% -ը` տեղական:

Շենքը պատրաստ է, բայց քանի որ շինարարությունն ավարտվել է անցյալ տարվա 2017 թ.-ի նոյեմբերին, լամինատը խոնավությունից բարձրացել է: Ըստ Կարծախի սակրեբուլոյի պատգամավոր Վարդան Պապոյանի շինարարությունն երաշխիքային ժամկետում է և շինարարները կվերացնեն այդ թերությունը:

карцах д с

Պատգամավորը պնդում է, որ մինչ հոկտեմբեր մանկապարտեզը կսկսի գործել:
«Եվ ուզում եմ, որ մանկապարտեզի աշխատողներն էլ արդար ձևով ընդունվեն, և նորմալ աշխատեն»,- ասում է Վարդան Պապոյանը:

Մանկապարտեզների միությունում դեռ չեն կարող ասել, թե երբ կսկսի գործել մանկապարտեզը:
« 20-25 օր պետք է տենդեր-մրցույթի անցկացման համար, հետո մոտ 1 ամիս կգնա, որպեսզի տենդեր մրցույթը հաղթողը կահավորի մանկապարտեզը: Այդ ամենից հետո մենք նոր կզբաղվենք աշխատողների ընդունման հարցով», – ասաց Զարուհի Բարբարյանը:

Մանկապարտեզում արդեն ընդունել են երեխաների 46 դիմում, սակայն, ըստ պատգամավորի, սեպտեմբերին նրանցից 8 երեխա դպրոց կգնա:

дет сад карцах