«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ պետական կազմակերպությունը վերլուծել է խորհրդարանի առանձին անդամների գործունեությունը:
Ուսումնասիրությունն անցկացվել է 2016 թվականի հունվարի 18-ից մինչ 2017 թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Զեկույցում նշվում է, որ խորհրդարանի աշխատանքների առաջին տարվա ընթացքում արձանագրվել է, հարգելի պատճառներով, խորհրդարանի նիստերի բացակայության 2 191 դեպք: Դրանց 68% -ը, այսինքն՝ 1430-ը բացատրվում են ընտանեկան հանգամանքներով:
Կոմիտեի և լիագումար նիստերին հարգելի պատճառներով «բացակայության» մեծ մասը նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Կոբա Նակոպիայինն է:
Անհիմն պատճառներով լիագումար նիստերին բոլորից շատ բացակայել է պատգամավոր Շոթա Շալելաշվիլին, իսկ կոմիտեի նիստերին՝ ընդդիմության պատգամավոր Գիորգի Տուղուշին:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» -ը որոշել է մրցանակներ սահմանել մի քանի առանձնացող պատգամավորների համար:
Այսպիսով, խորհրդարանի ամենաակտիվ անդամ անվանվել է Էկա Բեսելիան: Նա նաև ամենաակտիվ՝ խորհրդարանական կոմիտեի ղեկավարն է իրավաբանական հարցերով:
Ընդդիմության պատգամավորները նույնպես ետ չեն մնացել: Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ՝ Սերգո Ռատիանին անվանվել է, որպես լիագումար նիստերում ամենից շատ հարցեր տված: Լիագումար նիստերում բարձր ակտիվության համար «Միասնական ազգային շարժում» խմբակցության ղեկավար՝ Ռոման Գոցիրիձեն ևս ստացել է մրցանակ:
Ինչպես պարզվում է, խորհրդարանի բաց լինելու և թափանցիկության բարձրացման գործում ունեցած ավանդի համար մրցանակին
արժանացել է մեծամասնությունից պատգամավոր Իրինա Պրիուձեն: Միևնույն ժամանակ, խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին պարգևատրվել է գենդերային հավասարության բարելավման գործում ունեցած ավանդի համար:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» իններորդ գումարման խորհրդարանի աշխատանքում բացահայտել է մի շարք դրական միտումներ: Այսպիսով, քվորումի բացակայության պատճառով ոչ մի լիագումար նիստ չի չեղարկվել: Կառավարությունը երկու անգամ ներկայացրել է օրենսդրական գործունեության ծրագիր, և նախորդ գումարման խորհրդարանների համեմատ գենդերային հավասարության Խորհուրդը ավելի է ակտիվացել:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրության հեղինակների կարծիքով, վատթարացել է օրինագծերի արագացված ձևով քննարկելու իրավիճակը: Օրինակ, հաշվետու ժամանակահատվածում խորհրդարանը քննարկել է 213 նախագիծ, որոնցից 111 օրինագիծը վերաբերվում էին կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին:
Խնդիր է համարվում նաև օրենքի գործարկման հետաձգումը, մասնավորապես, խորհրդարանը պարզեցված ձևով քննարկել և ընդունել է 77 օրենք: Ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքով, որոշ դեպքերում խորհրդարանի աշխատանքային խմբերի գործունեությունը ձևական բնույթ է կրել:
Նյութը`Новости -Грузия -ից