Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին սուբսիդավորում են էլեկտրաէներգիայի և ջրի ամսավճարը։ Այնուամենայնիվ, սուբսիդիան չի տարածվում այն բաժանորդների վրա, ովքեր օգտվում են «Բարձրալեռ բնակավայրերի բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ամսավճարի փոխհատուցման մասին» արտոնություններից, և քանի որ Ջավախքում հիմնականում բոլոր բաժանորդներն օգտվում են այդ արտոնությունից, ապա վերջիններս սուբսիդավորման նոր ծրագրում չեն ներառվի:

Հրամանագրի հիման վրա պետությունը սուբսիդավորում է սպառված էլեկտրաէներգիայի ամսավճարները սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց վարկանիշային միավորը 70 000 և ավելի է։ Այս օգնությունը կտրամադրվի 70 հազար վարկանիշային միավոր ունեցող Թբիլիսիում գրանցված սոցիալապես անպաշտպան ընտանիքներին։

Բացի այդ, պետությունը կսուբսիդավորի ամսական ոչ ավելի, քան 200 կՎտ/ժ սպառված էլեկտրաէներգիան՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,5 թեթրիի չափով՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց վարկանիշը 70 000-ից մինչև 150 000 միավոր է՝ բացի Թբիլիսիում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները։

Կսուբսիդավորվեն նաև Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը գրանցված ընտանիքներին,որոնց վարկանիշային միավորները 70 000-ից 150 000 են և ըստ տվյալների բազայի բնակվոում են Թբիլիսիում: Սուբսիդիան չի տարածվում այն բաժանորդների վրա, ովքեր օգտվում են «Բարձրալեռ բնակավայրերում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ամսավճարի փոխհատուցման մասին» Հրամանագրով նախատեսված արտոնություններից։

Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի Կառավարության վարչակազմը։