Հոմոֆոբ խմբերի ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել։ Ինքնահրկիզման փորձից հետո քաղաքացին խորհրդարանի շենքի դիմաց գտնվող ցայտաղբյուրի ջրերի մեջ է նետվել:
Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացու խոսքով՝ չի կարելի ապրել մեղավոր երկրում, որտեղ ԼԳԲՏ անձինք պաշտպանված են:
Նշենք, որ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, հավաքվել էին ռուսամետ համարվող «Ալտ-Ինֆո»-ի անդամներն ու համակիրները, այդ թվում՝ հոգևորականներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այս գիշեր «Թբիլիսյան հպարտություն» երաժշտական փառատոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 26 քաղաքացու: